Շամիրամի սպանություններից 17 օր անց. որտե՞ղ է սպանության հեղինակը, և ո՞ւր են տանում կասկածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 17-րդ օրն է, ինչ իրավապահները փնտրում են Շամիրամ գյուղում կրակոցների հեղինակին, սակայն ինչպես ցույց է տալիս իրավիճակը, փնտրտուքները դեռեւս արդյունք չեն տվել:
Ինչպես հայտնի է` օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում սգո սրահում կրակոցներն էին հնչել: Արմավիրի մարզի բնակիչ Թելման Քալաշյանը զինված մուտք էր գործել գյուղում գտնվող սգո սրահ եւ կրակելով սպանել էր 4 հոգու: Կատարվածից հետո Քալաշյանը փախուստի էր դիմել, եւ մինչ օրս իրավապահները չեն կարողանում նրան գտնել: Ավելին, ոստիկանությունը դեպքից 3 օր անց հայտարարություն տարածեց, որ խոշոր դրամական պարգեւատրում կտրամադրի այն անձանց, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Թելման Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը: Ըստ էության անգամ խոշոր դրամական միջոցը իրավիճակը չի փրկում, քանի որ Քալաշյանը ընդհատակ է անցել:

Ի դեպ ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ օրերս իրավապահները գնացել են Թելման Քալաշյանի հորեղբայներից մեկի տուն, որը բնակվում է Արտաշատ քաղաքում, չի բացառվում, որ կասկածներ են եղել, որ նա կարող է այնտեղ լինել, սակայն վերջինիս այնտեղ եւս չեն հայտնաբերել: Ի դեպ շամիրամցիների եւ, առհասարակ, սպանվածի հարազատների շրջանում արդեն խոսակցություններ կան, եթե մինչ այդ չեն հայտնաբերել, էլ չեն էլ գտնի, նա ամենայն հավանականությամբ սահմանը հատած կլինի եւ հայտնված կլինի թուրքիայի քրդական համայնքում:

Քնար Մանուկյան




Լրահոս