Կարեն Կարապետյանի ցավակցական խոսքը Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պերճ Զեյթունցյանը մեր ժամանակների ամենամեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր:
Անչափ մեծ է նրա ավանդը հայ արձակի զարգացման ասպարեզում: Հնարավոր չէ պատկերացնել վերջին տասնամյակների հայ դրամատուրգիան և թատրոնն առանց նրա ծանրակշիռ դերակատարության: Բազմաթիվ բեմերից նրա դրամատուրգիան խոսել է և շարունակելու է խոսել ինչպես պատմության ու ներկայի, այնպես էլ մեր ապագայի հետ՝ միշտ մնալով ազդեցիկ ու արդիական:

Մի առիթով Պերճ Զեյթունցյանը մեջբերել էր մեր մեծ բանաստեղծ Համո Սահյանի հայտնի խոսքերը՝ «Ինձ բացակա չդնեք», և այսօր պետք է ասեմ, որ մեր բոլորի համար, հայ ժողովրդի համար նա միշտ «ներկա է լինելու»:
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն եմ հղում Պերճ Զեյթունցյանի ընտանիքին ու մտերիմներին, ինչպես նաև բազմաթիվ ընթերցողներին:




Լրահոս