Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքում խնամակալը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել, երբ սեփականատերը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․Ես եղել եմ իմ ծանոթի խնամակալը: Նա մի քանի ամիս առաջ մահացել է: Հիմա բնակվում եւ հաշվառված եմ նրան պատկանող բնակարանում: Նշեմ, որ նա այլ մտերիմներ չուներ: Խնդրում եմ՝ ասեք, ես իրավունք ունե՞մ բնակարանի սեփականության իրավունքը ձեւակերպել իմ անունով:

Անահիտ Սաղաթելյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Քաղաքացին չի նշել, բայց, ամենայն հավանականությամբ, նրա ծանոթի գույքը փոխանցվել է լիազորված կառավարման: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954 հոդվածում նշված է, որ գույքի փոխանցումը լիազորված կառավարման չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցմանը լիազորված կառավարողին (այսինքն՝ քաղաքացուն):

Ավելին՝ նա չունի ժառանգության իրավունք իր ծանոթի գույքի նկատմամբ (չի հանդիսանում նրա բարեկամը): Ստացվում է՝ նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեւակերպումը, ցավոք, չի հաջողվի:

Բայց հարկ ենք համարում ավելացնել, որ անգամ քաղաքացու ծանոթի մահից հետո նա չի կորցնում բնակարանի օգտագործման իրավունքը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացիական օրենսդրությունը սահմանում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, սեփականության իրավունքի եւ այլ գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքների ծագման հիմքերն ու իրականացման կարգը, կարգավորում են պայմանագրային եւ այլ պարտավորություններ, ինչպես նաեւ այլ գույքային ու դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերություններ:




Լրահոս