11.09.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ՝

Սեպտեմբերի 11-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա տեխ. գիտ. թեկնածու, Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխտանքային խմբի ղեկավար, «Գյուղատնտեսական նոր տեխնոլոգիա և մեքենա»-ի հեղինակ, «Գյուտարարների ակումբի» անդամ Ստեփան Խոյեցյանի ասուլիսը։

Թեման՝  «Հայաստանում վերջին հրդեհները կարելի էր կանխարգելել և ավելի արագ մարել, ունենալով նվազ կորուստներ.  պնդում և հիմնավորում է հրդեհների կանխման մեքենան ստեղծած հայ գյուտարարը և ներկայացնում  նմանատիպ իրավիճակներից խուսափելու հստակ ծրագիր»։
***
2017թ սեպտեմբերի 11-ին ժամը 14:00-ին Երևանի Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկա կգտնվի <<ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ>> թեմայով խորհրդաժողովին: Դ. Լոքյանը հանդես կգա ելույթով, որում կանդրադառնա Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքին ու հեռանկարներին:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է գալու նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր ՍՎԻՏԱԼՍԿԻՆ:

Հայաստանում տարածքային կառավարման բարեփոխումներին քաղաքացիական հասարակության մասնակցության հարցերին նվիրված Խորհրդաժողովը կազմակերպում է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայսատանի ազգային պլատֆորմի 1-ին աշխատանքային խումբը (Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, պատշաճ կառավարում եւ կայունություն):

***

Սեպտեմբերի 9-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը և ինժեներ Սուրեն Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանի տնտեսական քաղաքականության ռազմավարության հարցի շուրջ:

***

Սեպտեմբերի 11-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ՏԱրածաշրջանային իրողությունների և հնարավոր զարգացումների շուրջ:




Լրահոս