Ում է մեղադրում Էդվարդ Նալբանդյանը. չմտածված հայտարարությունների հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է ինչ հայաստանյան մամուլն ակտիվորեն քննարկում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովում հնչեցրած այն հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսք է գնում այն տարածքների մասին, որոնք անվտանգության առումով նշանակություն չունեն: Այս հայտարարությանը հետևեցին քննադատություններ, հակառակ կարծիքներ՝  ընդհուպ Արցախի կողմից:

Դրանից հետո Նալբանդյանը փորձեց մի քանի անգամ սրբագրել իր ասածները, սակայն դրանից աղմուկը չդադարեց: Երեկ էլ Նալբանդյանը հայտարարեց, թե այդ հայտարարությունը համատեքստից կտրված էր, և երևի թե ինչ-որ մարդկանց անհրաժեշտ էր ուշադրություն սևեռել հենց այդ հանգամանքի վրա:

Նալբանդյանը հայտարարում է, որ իր խոսքը համատեքստից կտրված է, և ինքը տարածքների մասին խոսել է ընդամենը Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների համատեղ հինգ հայտնի հայտարարությունների համատեքստում: Իսկ ում է մեղադրում Սերժ Սարգսյանը և ինչու է փորձում սրբագրել իր խոսքերը, որոնք համենայնդեպս մամուլը հասկացել է այնպես, ինչպես ասվել է:

Հետաքրքիրն այն է, որ նրա հայտարարությանն ակտիվորեն արձագանքել են ոչ միայն հայկական ԶԼՄ-ները: Այլ ընդհակառակը, պետք է արձանագրել, որ ամեն ինչ սկսվեց ռուսական լրատվամիջոցների հրապարակումներից, ովքեր նույնիսկ ակտիվորեն՝ իրենց աղբյուրներին հղումներ անելով անգամ նշում էին, թե որ տարածքների մասին է խոսել Նալբանդյանը:




Լրահոս