05.10.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի  5-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Օլիմպոս» կրթահամալիրի ավագ դպրոցի ուսուցչուհի Նարինե Գալստյանը, Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի ուսուցչուհի Գայանե Բերոյանը և կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

ԹԵՄԱ՝ հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի միջազգային օրը:

***

Հոկտեմբերի 5-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է  քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Տարածաշրջանային գործընթացներ, քրդական և կատալոնական հանրաքվեները  և դրանց  համատեքստում հնարավոր զարգացումները:

***

Հոկտեմբերի 5-ինժամը 14:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում/Աբովյան փողոց 2/ տեղի կունենա Ոսուցչի օրվան նվիրվածտոնական միջոցառում, որի ընթացքում  կհայտարարվեն «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույնդաստիարակ» մրցույթների հաղթողների անունները: Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

***

Հոկտեմբերի 5-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Թեման՝ Աշխարհաքաղաքական նոր զարգացումներ, անկախացման գործընթացները ժամանակակից աշխարհում Արցախի հակամարտության խնդրի ներքո:

 




Լրահոս