ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրոնային շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը կազատվի հարկերից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրոնային շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը կազատվի հարկերից

Հոկտեմբերի 12-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված է 42 հարց, որից 22-ը չզեկուցվող են, 2-ը՝ գաղտնի: Կառավարության այսօրվա նիստը սկսվեց ավանդական դարձած հանձնարարականներով:

Վարչապետ Կարեն Կարապետյանի  հանձնարարականներից մեկը վերաբերում էր էլեկտրոնային շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը տուրքերից և գույքահարկից ազատելուն էր վերաբերում: «Ներկայումս էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման ժամանակ կիրառվում են մի քանի հարկատեսակներ: Հաշվի առնելով նշված մեքենաների մաքուր էկոլոգիապես լինելն ու ներկրումը խթանելու համար հանձնարարում եմ տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարին, ֆինանսների նախարարին, ՊԵԿ-ին, բնապահպանության նախարարին համատեղ ուսումնասիրել հարկատեսակներից ազատելու վերաբերյալ փոփոխության հնարավորությունը` հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները և ներկայացնել առաջարկություններ»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: