Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ

Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնևում հանդիպում կունենան: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Նիստի ընթացքում հպանցիկ անդրադարձանք նաև գալիք շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի խմբի համանախագահները»,- նշեց Աշոտյանը:

«Հավատարիմ լինելով բանակցային ձևաչափին և Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը կմասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը՝ չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին»,- եզրափակեց Աշոտյանը: