BeelineSmart 8 սմարթֆոնը կարելի է գնել ապառիկ

BeelineSmart 8 սմարթֆոնը կարելի է գնել ապառիկ

Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակներում արդեն հնարավոր է ապառիկով գնել Beeline Smart 8 բրենդավորված սմարթֆոնը:

Հեռախոսի արժեքը 24 հազար դրամ է, և այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկով՝ Յունիբանկի հետ բացառիկ պայմանագրի շրջանակում։ Այդ դեպքում հաճախորդը մեկ տարվա ընթացքում ամսական կվճարիընդամենը 2000 դրամսմարթֆոնի գումար և բանկի վճարներ։ Բացի այդ, բոլոր գնորդները հեռախոսի հետ ստանալու են «Սմարթ1500»սակագնային փաթեթից մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն։

«Ինչպես գիտեք, Beeline-ն անում է ամեն ինչ, հաճախորդներին հասանելի և պարզ առաջարկներ տրամադրելու համար։ Մենք հավատացած ենք, որ 21-րդ դարում յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտվել ինտերնետից և դրա առավելություններից, և սա ևս մեկ քայլ էր այդ նպատակին հասնելու ուղղությամբ։ Վստահ եմ, որ այս առաջարկը դուր կգա մեր բաժանորդներին և նրանց կյանքը կդարձնի ավելի լավը», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, ունի 4 միջուկային պրոցեսոր, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի 2 տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն և աշխատում է 2G և 3G ցանցերում։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: