Խոշոր չափերով կաշառք տալու գործով քննիչը և հայտնի ընկերության փոխտնօրենը մերժում են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 26-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեղադրանքով կալանավորվել էր «NARSAN» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն քրեական գործի շրջանակում կալանավորվել է քննիչ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով՝ կաշառք ստանալու համար:

Տեղեկացանք, որ օրերս քննիչին եւ «NARSAN» ՍՊԸ-ի փոխտնօրենի խափանման միջոցը՝ կալանքը, գրավով փոխարինելու մասով միջնոդություն է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը: Եւ նրանք երկուսն էլ կշարունակեն մնալ կալանքի տակ:




Լրահոս