Արտաշատում նախընտրական ակտիվություն է. Կարեն Բենիամինյանի հայրը զբաղված է ձայներ հավաքագրելու գործընթացով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ժամանակից շուտ նախընտրական ակտիվություն է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Կարեն Բենիամինյանի հայրը զբաղված է ձայներ հավաքագրելու գործընթացով:

Տեղեկացնենք, որ նրա հայրը` Գագիկ Բենիամինյանը, ով ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահն է, այս օրերին իր մոտ է կանչում կամ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ եւ հորդորում է ընտրել իր որդուն` միաժամանակ շեշտելով, որ նա անցնող թեկնածու է: Նշենք, որ Կարեն Բենիամինյանը ունի եւս մեկ մրցակից` անկուսակցական Արտակ Սարգսյանը, ով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արտաշատի ԳԳՄ-ի հսկիչ է: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ նրա թեկնածությունը ձեւական է, եւ չի բացառվում, որ առաջիկայում վերջինս ինքնաբացարկ հայտարարի:




Լրահոս