ԱԺ նիստերն անցնում էին կիսադատարկ դահլիճում. ներկա գտնվող պատգամավորներն էլ միմյանց հետ էին զրուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես շատ այլ դեպքերում, այնպես էլ նախօրեին  ԱԺ նիստերն անցնում էին կիսադատարկ դահլիճում: Անգամ, երբ խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, խորհրդարանի նիստերի դահլիճում հաշված թվով պատգամավորներ կային: Իրավիճակն առավել վատ էր հատկապես ընդմիջումից հետո: Դահլիճը ոչ միայն կիսադատարկ էր, այլեւ ներկա գտնվող քիչ թվով անձինք էլ ավելի շատ միմյանց հետ էին զրուցում, քան լսում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Մասնավորապես «Ժողովուրդ»-ը նկատեց, որ Արամյանի ելույթի ժամանակ դահլիճում կառավարության շարքում միայնակ մնացած նախարար Վահան Մարտիրոսյանին ընկերակցում էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, եւ թեժ զրուցում էին: Մյուս շարքում զրուցում էին ՀՀԿ-ականներ Կարինե Աճեմյանն ու Ալիկ Սարգսյանը, իսկ նրանցից էլ ետ չէին մնում Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մելիքյանն ու Գագիկ Մինասյանը:




Լրահոս