ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքակիրթ աշխարհում Հերմինե Նաղդալյանի պես վարված պաշտոնյաները հրաժարական կտային. factor.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Factor.am-ը գրում է. Վերջին օրերին մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը մայիս ամսին, երբ դեռ ԱԺ փոխնախագահն էր, մեկ ամսում 2 մլն դրամի չափով խոսել է հեռախոսով, որը ԱԺ-ն հատուցել է: Համաձայն մամուլի հրապարակումների՝ փոխնախագահ Նաղդալյանը հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ:

Նոյեմբերի 14-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը հաստատեց գումարի չափը, սակայն պնդեց՝ Չինաստանում գտնվող որդու հետ չի խոսել: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքեց. «Ռոումինգում 3g-ի պատմությունը դեռ մայիսին էր ավարտվել աշխատակազմի ու ՎիվաՍելի բանակցությունների արդյունքում։ Վիվան, հաշվի առնելով, որ խնդիրը եղել է ընդամենը տեխնիկական, ըմբռնումով է մոտեցել ու դեռ մայիսին զիջման գնացել»։

Նոյեմբերի 17-ին պարզվեց, որ խնդիրը չի լուծվել: Հայտարարություն տարածեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը՝ հերքելով զիջման մասին լուրը. «Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից»:

Այստեղ ամենաուշագրավը, սակայն, ոչ 2 մլն դրամի խոսելն է, ոչ Արսեն Բաբայանի ներկայացրած ինֆորմացիայի հերքումը Վիվասելի կողմից, ոչ էլ կասկածները, թե միացած 3G-ն, այն էլ՝ մի քանի օրում, այդքան գումար կգանձի: Ամենազարմանալին պաշտոնյա տիկնոջ կեցվածքն է: Նրա համար կարծես բոլորովին միևնույն է, որ իր հեռախոսին մեկ ամսում եկել է, օրինակ, Հայաստանում 48 թոշակառուի միջին կենսաթոշակի չափ գումար: Նրա համար դա կարծես այնքան սովորական է, որ չի էլ մտահոգվում՝ վճարել են, չեն վճարել: Ընդ որում, եթե Արսեն Բաբայանը նշում է, թե մայիս ամսից խնդիրը կարգավորվել է, Հերմինե Նաղդալյանն անգամ դրան տեղյակ չէ, որպեսզի գոնե իրեն հարցախեղդ անող լրագրողներին հակադարձեր, թե՝ իմ մեղքը չէ, Վիվա-Սելինն է:

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս