ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է կառավարության շենքում

Երբ նախկին ու ներկա դատախազները հանդիպում են, գլխապտույտ իրավիճակ է ստեղծվում: Համենայնդեպս լուսանկարն այսպես կարելի է մեկնաբանել: Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի «գլուխը վկա»:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է լինում ավանդատուի ավանդի չհատուցված մասի հետ: Ուզում եմ իմանալ՝ որեւէ մեկին փոխանցվո՞ւմ է դա:

Սիրանույշ Երանոսյան (69 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով: Բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցները ձեւավորվում են բոլոր բանկերի կողմից վճարվող պարտադիր երաշխիքային վճարների հաշվին, միջոցների կառավարումից ստացված եկամուտներից: Հիմնադրամը կարող է ստանալ վարկեր, փոխառություններ, երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ եւ նվիրաբերություններ:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ Հայաստանում գործազուրկներն ի՞նչ իրավունքներ ունեն:

Ալիսա Ֆեռոյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ֆեռոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գործազուրկն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում հետեւյալ ուղղություններով`
– մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով, ընդ որում, կրթաթոշակը նշանակվում եւ վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամuվա ընթացքում իրականացված ուuումնական դաuընթացների oրերի համար.
– ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձի ձեռք բերման աջակցություն.
– գործատուի կողմից «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային եւ տարածքային կենտրոններ ներկայացված եւ առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով` այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.
– վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն: («Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2017 թվականի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 19%, իսկ նախորդ տարի` 18.3%: Գործազուրկների թիվը Հայաստանում 2017թ. հունիսի 1-ին կազմել է 78,2 հազար՝ 2016-ի 6,6%-ի փոխարեն: Այդ թվում կանայք կազմել են 51.5 հազար, իսկ տղամարդիկ` 26.7 հազար:
Նկատենք, որ գործազուրկների՝ ընդհանուր թվով առաջին տեղում է Շիրակի մարզը` 13.9 հազար, որին հաջորդում է Երեւանը` 11.8 հազար, Լոռու մարզը` 9.8 հազար, Կոտայքի մարզը` 9.1 հազար եւ Արարատի մարզը` 6,8 հազար մարդ:




Լրահոս