Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների արդյունքը. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների արդյունքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեք ամսից կլրանա Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի ղեկավարի պաշտոնավարման տասը տարին: Ուստի լրիվ ժամանակն է սկսել ամփոփել նրա պաշտոնավարման արդյունքները: Ինչպես հայտնի է՝ նրա պաշտոնավարման առաջին երկու տարիները նշանավորվեցին աղքատության ցուցանիշի կտրուկ աճով:

Փաստորեն Սերժ Սարգսյանը կարող է արձանագրել, որ իր պաշտոնավարման արդյունքում Հայաստանի բնակչության աղքատների պաշտոնական թիվը ավելացավ մոտ 100 հազար հոգով, իսկ ոչ պաշտոնապես` մոտ կես միլիոնով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ նույնիսկ ԱՎԾ-ի տվյալներով՝ 2016 թվականին արձանագրված ցուցանիշը 2008 թվականի ցուցանիշից շարունակում է ավել մնալ 1,8 տոկոսով:

Մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանը կարող է նաեւ որպես իր գործունեության արդյունք արձանագրել, որ տասը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է շուրջ 350 հազար մարդ: Փաստացի առկա է մի իրավիճակ, որտեղ անցած տասը տարիների կտրվածքով Հայաստանի տնտեսության հետ կապված գեթ մեկ դրական արդյունք անհնար է մատնանշել: Սա է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների արդյունքը»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: