18.12.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ սպառողական շուկայի նախաամանորյա միտումները:

***

Դեկտեմբերի 18-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ  Գործատուների Հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի ասուլիսը։

Թեման՝  «2017 թվականի  Հայաստանի տնտեսական իրավիճակի ամփոփումը. գալիք տարում զարգացման հեռանկարներն ու ոլորտի կարգավորման ուղիները. լուծված և չլուծված հրատապ խնդիրները»։

***

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան  Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ-Էնեզին կայցելեն Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ:

Այցելության ընթացքում նախարարն ու դեսպանը կշրջեն Քուվեյթի պետության կողմից կառուցված և կահավորված մասնաշենքում, այնուհետև կճաշեն տուն-ինտերնատում խնամվող տարեցների հետ:

 

Օր՝     դեկտեմբերի 18

Ժամ՝  13:00

Վայր՝ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, հասցե՝ Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ), 2-րդ փողոց, 45 շենք




Լրահոս