ՖՈՏՈ. Գտնվել է Հիտլերի նվերը սիրուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունhենում գտնվել է Հիտլերի՝ Եվա Բրաունին նվիրած պլատինե ժամացույցը: Ինչպես գրում է eg.ru կայքը, Հիտլերի սիրուհին ժամացույցը նվեր է ստացել իր 27-ամյակի կապակցությամբ: Ժամացույցի հակառակ երեսին կարելի է գտնել հետևյալ գրառումը. «Zum 6.2.1939 herzlichst, A. Hitler» («6.2.1939 սիրով, Ա. Հիտլեր»):

Ադոլֆ Հիտլերն ու Եվա Բրաունը ծանոթացել են լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանի միջոցով. Եվան լուսանկարչի օգնականն է եղել: Երկար ժամանակ այս զույգը գաղտնի է պահել իր հարաբերությունները, սակայն 1945-ի ապրիլի 29-ին նրանք ամուսնացան:




Լրահոս