Որոնք են ՀՀ-ում տարածված վահանաձև գեղձի քաղցկեղի արտահայտման ձևերը, և որ դեպքում պետք է դիմել բժշկի. խորհուրդներ մասնագետից

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճ է արձանագրում: Վերջին տարիներին աճ է արձանագրվել նաև վահանաձև գեղձի քաղցկեղով տառապող հիվանդների շրջանում։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Վահե Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե որոնք են վահանաձև գեղձի հիվանդության հիմնական տեսակները, ինչպե՞ս են արտահայտվում և ո՞ր դեպքում է պետք դիմել բժշկի:

Էնդոկրինոլոգի խոսքով՝ շատերին թիթեռնիկ հիշեցնող այս գեղձն օրգանիզմում կարևոր գործունեություն կատարող, ինչպես նաև հորմոններ արտադրող գլխավոր օրգան է, որով պայմանավորված է մարդու մարմնի քաշը, աշխատունակությունը, տրամադրությունը, ինչպես նաև ինքնազգացողությունը, սակայն քաղաքացիների կողմից հաճախ է անտեսվում այս գեղձի կարևորությունը և հիվանդության նախանաշանները կապվում են տարբեր հանգամանքների հետ` այդ թվում նաև ժառանգական նախատրամադրվածության: Հիմնականում սա է պատճառը, որ բաց է թողնվում բուժման համար կարևոր ժամանակահատվածը:

Պետք է չմոռանալ, որ վահանաձև գեղձը պատասխանատու է հորմոնների արտադրման համար և կարգավորում է նյութափոխանակության բոլոր գործընթացները: Այս գեղձն արտադրում է այնպիսի հորմոններ, որոնք խիստ կարևոր են մեր օրգանիզմի նյութափոխանակման համար, իսկ դրա աշխատանքի ցանկացած խաթարում՝ խիստ վտանգավոր է մեր կյանքի որակի համար: Վահանաձև գեղձը արտադրում է տիրոքսին հորմոններ, որոնց և՛ սակավության, և՛ առատության դեպքում առաջացած խնդիրներն ունենում են արտահայտվածության տարբեր դրսևորումներ: Վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքը անմիջականորեն կապված է մարդու ինքնազգացողության հետ: Սա է պատճառը, որ դրա աշխատանքի ցանկացած խանգարում կարող է հանգեցնել հորմոնալ դիսբալանսի ու տարբեր հիվանդությունների առաջացման: Վահանաձև գեղձի խնդիրներն առավել հաճախ հանդիպում են կանանց շրջանում:

«Սլավմեդ» ԲԿ-ի էնդոկրինոլոգ Վահե Ավագյանը նշում է, որ վահանաձև գեղձի հիմնական հիվանդություններն են հիպոթիրիոզը, որի ժամանակ վահանաձև գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ և ՝օրգանիզմում առաջանում է հորմոնալ դիսբալանս, և հիպերթիրիոզը, որը հակառակ վիճակն է, և այս պարագայում տեղի է ունենում հորմոնների չափազանց շատ արտադրություն:

«Հիվանդության բուժման ճշգրիտ մշակված տակտիկան, իհարկե, իրականացված հետազոտությունների հիմքն է: Սա ևս մեկ անգամ խոսում է իրականացված ճշգրիտ հետազոտության կարևորության և տեխնոլոգիապես հագեցված կենտրոնների անհրաժեշտության մասին, քանի որ այսօր շնորհիվ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ներդրված նորագույն ախտորոշման ժամանակակից մեթոդների և, իհարկե, լաբորատոր ախտորոշման մեջ կիրառվող լավագույն սարքավորումների, ընդհուպ մինչև բարակ ասեղային՝ 1 սմ-ից փոքր հանգույցների պունկցիոն բիոպսիաների հնարավորություն ունենք ոչ միայն տեսնել գեղձի կառուցվածքն ու հանգույցների առկայությունը, այլ նաև առավել վաղ փուլում հայտնաբերել վահանաձև գեղձի յուրաքանչյուր փոփոխություն` դրանով իսկ խուսափելով անցանկալի հետևանքներից: Կցանկանայի հորդորել մեր քաղաքացիներին, հատկապես կանանց, որ տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ բժշկական քննություն, քանի որ որքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան դյուրին կլինի նրա բուժումը»,- ասաց Վահե Ավագյանը։

Նա նաև հիշեցրեց, որ եթե հորմոնալ խախտումներով ընթացող հիվանդություններն ուղեկցվում են որոշակի գանգատներով և դրսևորումներով, ինչը և ստիպում է քաղաքացիներին դիմել բժշկի, ապա վահանաձև գեղձի հանգույցների զարգացման պարագայում գանգատներ գրեթե չեն լինում և հիվանդությունը հայտնաբերվում է պատահաբար, երբ առաջանում է պարանոցի դեֆորմացիա, կամ երբ հիվանդը անցնում է պրոֆիլակտիկ բուժզննում. «Դրանց թվում են պարանոցի անոթների դուպլեքս և ուլտրաձայնային հետազոտությունները. հիմնականում հայտնաբերված հանգույցները պահանջում են վիրահատական բուժում»,- ընդգծեց Վահե Ավագյանը: