Նորայր Ասլանյանը վերադարձել է Հոլանդիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ալաշկերտին» միացած Նորայր Ասլանյանը վերադարձել է Հոլանդիա:

26-ամյա ֆուտբոլիստն այսուհետ հանդես կգա հոլանդական «Էմմենում»: Ակումբը ելույթ է ունենում Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնում:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Էմմենը» 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Հավելենք, որ Ասլանյանը 8 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հանդիսանում է հավաքականի թեկնածու:




Լրահոս