Ընդդիմադիր ուժերը կսպասեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ իշխող ՀՀԿ-ն հրապարակեց ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում իրենց թեկնածուի անունը: Սպասվածի համաձայն` նա նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Եվ չնայած իշխող մեծամասնության թեկնածուի անունն արդեն հայտնի է, սակայն խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը չեն շտապում գնահատական հնչեցնել նախագահի թեկնածության շուրջ:

«Ելք» դաշինքի անդամները երեկ գերադասում էին խոսել միայն իրենց նախաձեռնած երթի մասին՝ խոստանալով Արմեն Սարգսյանի մասին խոսել քննարկումից հետո: «Մենք ունենք մեր թեկնածուն՝ իմ համար ամենաընկալելի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, ես շարունակում եմ պնդել նրա թեկնածությունը, իսկ հիմա այդ թեմային մենք չենք անդրադառնա, քանի որ կոնկրետ անձի մասին քննարկում չի եղել», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունում եւս, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանը չէր բացառել ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունը, քննարկում չի եղել: Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը փոխանցեց, թե Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, եւ այդ հարցը կքննարկեն միայն վերջինիս վերադարձից հետո:




Լրահոս