Թովմասյան-Մարուքյան «պրյոմ» ԱԺ միջանցքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում քննարկվեց «Ելք» խմբակցության առաջարկը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջադեպի հետ կապված: Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, թե ԱԺ միջանցքում Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա, եւ տեղի էր ունեցել վեճ:

ԱԺ հանձնաժողովի նիստում նախագիծը, սակայն, բացասական եզրակացության արժանացավ: Ավեի ուշ «Ժողովուրդ» օրաթերթն ականատես եղավ, որ ԱԺ միջանցքում Էդմոն Մարուքյանը, դիմելով Հրայր Թովմասյանին, հետաքրքրվեց` հիմա իրենք կարո՞ղ են ազատորեն բռունցքներով հարվածել ՀՀԿ-ական պատգամավորներին: Ի պատասխան` Թովմասյանը Մարուքյանին հորդորեց այդ «պրյոմն» իր վրա ցույց տալ: Բայց Մարուքյանը «պրյոմը» չարեց եւ կատակի տալով` հեռացավ:




Լրահոս