Բնակիչներն ահազանգում են՝ Կենտրոնում լույս չկա, իսկ ՀԷՑ-ը չի տեղեկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանը հոսանքազրկված է: Այս մասին ահազանգեցին Կենտրոնի բնակիչները։

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կայքում, սակայն պլանային հոսանքազրկման մասին տեղեկատվություն չի եղել։ Բնակիչները նույնպես դժգոհեցին, որ իրենք չեն տեղեկացվել, ավելին զանգահարել են թեժ գիծ, որտեղից պատասխանել են, որ մինչև ժամը 01։00 լույս չի լինելու։

Հավելենք, որ նման դեպքեր հաճախ են լինում, երբ բնակիչները զանգահարում են և բողոքում, որ լույս չունեն, սակայն պլանային անջատման մասին տեղեկատվություն չի եղել։




Լրահոս