Փետրվարի 13-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը և ազգագրատետ Լուսինե Նազարյանը կխոսեն Տյառնընդառաջի նշանակության, տոնի ակունքների մասին, ինչպես նա կանդրադառնան տոնի ծիսակատարման արարողություններին, ժողովրդական սովորույթներին և կերակրատեսակներին:

***

Հարգելի գործընկերներ, փետրվարի 13-ին՝ ժամը 13.30, հրավիրում ենք Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց (Եզնիկ Կողբացուփող., 36 շենք), որտեղ կկայանա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի՝ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու մամուլի ասուլիսը՝ նվիրված Երևանում անցկացվող Պենդերեցկու փառատոնին։ Չայկովսկու անվան դպրոցում տեղի կունենա նաև շրջայց, Քշիշտոֆ Պենդերեցկին կծանոթանա դպրոցին, ուսումնական ծրագրերին։

Նույն օրը՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Պենդերեցկու Ջութակի թիվ 2 կոնցերտը՝ «Մետամորֆոզներ» (մենակատար՝ Մարթա Կովալչեկ (ջութակ) և թիվ 5 սիմֆոնիան «Կորեական»։

Պենդերեցկու փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտի 85-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

***

Փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, Բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը, բնապահպաններ Կարինե Դանիելյանը եւ Սիլվա Ադամյանը:

ԹԵՄԱ` Աղմկահարույց բացահայտումներ «Հայանտառի» մասնաճյուղերում. ովքե՞ր են ներգրավված ծառահատման կոռուպցիոն սխեմաների մեջ: Անտառների զանգվածային ոչնչացումն ու հանրության արձագանքը:

***

Փետրվարի   13–ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի   ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը:
ԹԵՄԱ՝    Նոր հարկային օրենսգրքով նախատեսված հարկային ստուգումների և վարչարարության բարեփոխումներն ու հետևանքները:
***

Փետրվարի 13-ին, ժամը 11:00-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանարարողությունը: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

***

Փետրվարի 13-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: ԹԵՄԱ՝ սպառողական ապրանքների թանկացման լույսն ու ստվերը:




Լրահոս