«Արսենալը» պատրաստ է 51 մլն եվրոյով ձեռք բերել Ֆեկիրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը դարձել է «Արսենալի» ամառային տրանսֆերային գլխավոր նպատակը: Լոնդոնցիները Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա խաղացողի համար պատրաստ են վճարել 51 մլն եվրո:

Ընդ որում, «Արսենալը» պատրաստվում է գործարքն իրականացնել մինչև 2018 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը, քանի որ դրանից հետո ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կարող է կտրուկ աճել:




Լրահոս