ՖՈՏՈ. Վթարի է ենթարկվել գործարար Խաչատուր Սուքիասյանի որդին. բախվել է 3 մեքենա, կա 4 վիրավոր. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Շիրակ հյուրանոցային համալիրի մոտ, բախվել են BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 SQ 154 համարանիշի, Lexus մակնիշի 88 NO 888 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով BMW X5 մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե ճաղավանդակներին, այնուհետև խաչմերուկը կարգավորող լուսակիրին և կողաշրջվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ ԱՊՊԱ գործակալների, նշված վթարը այս տավա ամենաթանկ վթարն է, վնասը կազմում է 150 հազար դոլարից ավելի:

BMW X5 մակնիշի ավտոմեքենան հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի տղայինն է: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Lexus-ը եղել է կայանված:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս