Ալեքսան Պետրոսյանը ներքին կարգով համոզել է Երևանի կոնյակի գործարանին

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերության դեմ` պահանջելով 91 մլն դրամ: Ընդ որում, դատարանը մասնակի բավարարել է «ՄԱՊ» ընկերության գույքի վրա արգելանք դնելու մասին միջնորդությունը:

Եվ ահա տեղեկացանք, որ մարտի 12-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է գործը կարճելու մասին որոշում. «Երեւանի Կոնյակի գործարանը» հրաժարվել է հայցից, ինչի արդյունքում էլ գործը նախագահող դատավոր Էդգար Հովհաննիսյանը կարճել է գործը: Ամենայն հավանականությամբ, նախկին պատգամավորը ներքին կարգով համոզել է հաշտվել եւ հայցը ետ վերցնել: