ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժիկ Սարգսյանները և Սաշիկները հոշոտողներ են. ազատամարտիկ Յուրի Աթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում կայացավ ի հիշատակ հաց բերող Արթուր Սարգսյանի հավաք-երթը: ArmLur.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Յուրի Աթոյանը, խոսելով Հաց բերողի մասին, նշեց. «Պետք է պայքարենք եւ ցույց տանք, որ իր գործը կիսատ չի մնացել»:

Ինչպես կարելի է լուծել երկրում առկա խնդիրներն ու դուրս գալ այս վիճակից, ազատամարտիկն ասաց. «Որ ասում ենք` Սերժիկ Սարգսյանի հեռացում, չէ: Մենակ Սերժիկ Սարգսյանով գործը յոլա չի գնա, այդ ամբողջ խորհրդարանը պիտի վերանա: Պայքարելու ենք մինչեւ էս հոշոտող կենդանիներից ազատենք հայ ժողովրդին»: Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը որոշել էր պայքարի դուրս գալ, բայց փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո ետ կանգնեց եւ հիմա կարծես թե պայքարի մասին խոսք չի գնում. «Դե երեւի վախեցավ իր ունեցվածքի, ընտանիքի համար: Սրանք էնպես հոշոտողներ են` Սերժիկ Սարգսյանները եւ Սաշիկները…դե ես իրեն էդքան էլ մեղք չեմ դրել»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս