ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Կարեն Կարապետյանը ներկա չէր Սուրբ Զատկի տոնի առթիվ պատարագին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Զատկի տոնի առթիվ պատարագին ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Սերժ Սարգսյանը, նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Սակայն պատարագին ներկա չէր վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից փորձեց պարզել Կարապետյանի բացակայության պատճառները:

«Վատառողջ էր, այդ իսկ պատճառով ներկա չէր արարողությանը»,- ասաց խոսնակը: Ճշտմանը` հիվանդանոցո՞ւմ է Կարապետյանը, թե՞ թեթեւակի խնդիր է եղել, խոսնակը նշեց. «Ո՛չ, մի փոքր վատառողջ էր, բայց այսօր արդեն աշխատանքի է եղել»:

Նշենք, որ ապրիլի 2-ին էլ ոչ միայն Կարեն Կարապետյանը, այլեւ Սերժ Սարգսյանն ու Արա Բաբլոյանը եւս ներկա չէին «Եռաբլուրում»՝ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակի օրը. երեւի իշխանական վերնախավում բոլորը վատառողջ էին մեկ օրով:




Լրահոս