ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հռոմեական գայլերը ոչնչացրեցին կատալոնական Բարսելոնային. Ռոման կիսաեզրափակչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան հանդիպումները: Շատերի համար անակնկալ կերպով կատալոնական Բարսելոնան դուրս մնաց հետագա պայքարից:

Առաջին խաղում նրանք հաղթել էին Ռոմային, սակայն պատասխան խաղում անակնկալ արդյունք գրանցվեց և հռոմեական թիմը հաղթեց 3:0 հաշվով:

Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր կատալոնացիների հաղթանակով` 4:1 հաշվով:

Պատասխան խաղում «գայլերն» արդեն 6-րդ րոպեին բացեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ջեկոն: Երկրորդ կեսում հռոմեացիները ևս մեկ անգամ աչքի ընկան:




Լրահոս