«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կվիրահատվի Ֆինլանդիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 20-ամյա իսպանացի եզրային պաշտպան Ալեքս Բալդեն աջ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք է ստացել եւ կվիրահատվի Ֆինլանդիայում։ Նրա համար մրցաշրջանն ավարտված է, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ալեքս Բալդեն վնասվածքը ստացել էր Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում։ «Բարսելոնան» պարտվել էր 2:4 հաշվով եւ դուրս մնացել պայքարից։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բալդեն մասնակցել է 18 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։




Լրահոս