Արսենալը որոշել է Ուիլշերին պահել թիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է թիմի կիսապաշտպան Ջեք Ուիլշերի պայմանագրի երկարացման շուրջ ծավալվող իրադարձությունների մասին:

«Ուիլշերին առաջարկել ենք նոր պայմանագիր, մենք ուզում ենք, որ նա մնա: Ջեքը դեռ չի ստորագրել պայմանագիրը: Մենք նրան երկարաժամկետ պայմանագիր ենք առաջարկել և հույն ունենք, որ նա կցանկանա շարունակել աշխատանքը մեզ հետ»,- վենգերի խոսքերն է մեջբերում «Skysports»-ը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Ուիլշերը Արսենալի ֆուտբոլիստ է 2008 թվականից սկսած:




Լրահոս