Վարդան Օսկանյանը «Բարգավաճ հայրենիք» կուսակցություն է հիմնում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական «ոչ»-ի կողմնակիցները ակտիվորեն աշխատում են կոնսոլիդացվելու ուղղությամբ, սակայն նախ սպասում են ֆինանսավորման բացմանը։ Իսկ ֆինանսավորման բացումը կազդարարվի միայն այն ժամանակ, երբ կհայտարարվի Օսկանյանի կողմից նոր կուսակցության ստեղծման մասին, որը պետք է փոխարինի ԲՀԿ-ին, ուստի կուսակցության անունը հնարավորինս պետք է մոտ լինի «Բարգավաճ Հայաստանին», և չի բացառվում, որ այն կոչվի «Բարգավաճ հայրենիք»։ Արդյունքում ՝ բոլորը պատրաստ սպասում են Քոչարյանի վերադարձին և թերևս նրա այդքան քարոզվող հարցազրույցին, որով էլ կտրվի «ոչ»-ի քարոզչության մեկնարկը և «ոչ»-ի քարոզչության համար անհրաժեշտ ֆինանսավորման սկիզբը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս