Ովքե՞ր են դիմավորելու Սրբազանի գլխավորած երթը Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից շարժվում են դեպի Երևան։

Հիշեցնենք, որ Սրբազանի գլխավորած երթն այսօր կհասնի Երևան։

Չնայած նրան, որ Սրբազանի գլխավորած երթը բազմամարդ է՝ երթը դիմավորելու են գնալու շատ այլ անձինք, որոնց թվում կան հասարակական և քաղաքական գործիչներ, շարժումներ։

Երթը դիմավորելու են գնալու քաղաքագետ, լրագրող Աբրահամ Գասպարյանը, ԵՊՀ դոցենտ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը, «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, «Հայաքվե» նախաձեռնության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանը և այլք։

Աննա Սրապիոնյան

 

 

 




Լրահոս