Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի որոշ տարածքներում 14 ժամ ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 10-ին` ժամը 10.00-24.00-ը, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի.

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի.

Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի և նրբանցքների.

Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս