Այստեղ այլևս արդարացում չկա՝ նախկիներն են, ներկաներն են. Անի Սամսոնյանը՝ Երևանում կայանալիք շարժման և տարածվող սպառնալիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կլինի Հանրապետության հրապարակում:

Այդ կապակցությամբ մի քանի պետական մարմիններ հորդորել են շարժման մասնակիցներին պահպանել օրինականություն և չոտնձգել իրավակարգի դեմ։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայատարարել է.

«Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,-նշվում է հայտարարության մեջ։

Ներքին գործերի նախարարությունը, նույնպես հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է. «Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»:

Ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեն իր հայտարարությունում նշում է, որ իր իրավասությունների շրջանակներում հասու գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ հանրապետությունում ցանկացած հանցավոր դրսևորման արագ և կոշտ քրեաիրավական արձագանք ապահովելու ուղղությամբ։

«Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում, իրավահպատակ և պատասխանատու վարքագիծ։
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության»,- ասվում է հայտարարությունում:

ArmLur.am-ը կապ հաստատեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ արժե սպասել իշխանություններից այսօր Երևանում կայանալիք շարժումից.

«Ես ակնկալում եմ, որ մարդիկ կմիանան այս շարժմանը, որովհետև այստեղ այլևս արդարացում չկա՝ նախկիներն են, ներկաներն են և այլն: Այստեղ կա արդար բողոք և իմ ակնկալիքը այն է, որ հնարավորինս շատ մարդիկ ցույց կտան իրենց կամքը և դժգությունը, որպիսի իշխանությունը արխային չլինի»:

Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության հայտարարությանը՝ Անի Սամսոնյանը հորդորեց նրանց զբաղվել երկրում արմատացած և լայն գործունեություն ծավալող թուրք-ադրբեջանական լոբիստների չեզոքացման աշխատանքներով:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս