ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀՀայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեպտեմբերի 19-ի արտահերթ նիստում նախագահ է ընտրվել Տիգրան Մուկուչյանը: Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել ԿԸՀ բոլոր 7 անդամները: Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել  Գարեգին Ազարյանի հանկարծահաս մահից հետո: ԿՀԱՐՎԱԾԻ«Հայ ազգային կոնգրեսը քննադատում է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից սեպտեմբերի 8-ին ընդունված` մարտի 1-ի էջը փակված համարելու մասին նախագիծը եւ հայտարարում, որ նախագիծը հավանության արժանանալու դեպքում մեծապես կհարվածի այդ կառույցի հեղինակությանը»,-երեկվա ասուլիսում հայտարարել է  ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:20 ՏԱՐԻ ԱՆՑ«Ինչպիսի՞ հայրենիք են հրամցնում մեր ժողովրդին իշխանությունները: Հայրենիք, ուր անկախությունից 20 տարի անց առկա է աղքատություն, անգործություն, թերաճ տնտեսություն, սոցիալական անապահովություն, անարդարություն, արտոնյալ քրեական, կիսաքրեական խավի սանձարձակություն: Հայրենիք, որից շարունակում են անխնա հեռանալ: Ուր կա հավանականություն, որ ինչ-ինչ հաշիվներից ելնելով` կարող են մանրադրամի վերածվել ազգային խնդիրները»,-սփյուռքի կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` շեշտելով, որ  դրա ամենավառ օրինակը, հակառակ ՍԴ հայտնի որոշման, հայ-թուրքական արձանագրություններից մեր ստորագրությունը հետ չկանչելն է: ՏԽՈՒՐ Է Անկախության 20-ամյակի առնչությամբ «Սարդարապատ» շարժումը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետությունն  այս տարելիցը նշում է ոչ որպես ուժերի ծաղկման շրջանում գտնվող «երիտասարդ», այլ որպես «զառամյալ ծերունի», որի «վայ» վերնախավը ոչ միայն անկարող գտնվեց անկախ երկիր ստեղծելու, այլեւ իր հանցավոր կառավարմամբ հայրենիքը հասցրեց սնանկության այնպիսի մի եզրի, որից փրկվելու միակ միջոց է թվում հայրենիքից արտագաղթ-փախուստը»:ՈՐԴԵՍՊԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ Ըստ որոշ տեղեկությունների` սեպտեմբերի 6-ին իր երկու զավակներին դաժանաբար խեղդամահ արած Ռոզա Ալոյանը կրկին փորձել է ինքնասպան լինել: Այս անգամ նա ինքնասպանության փորձն արել է  «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում. Ռոզան կրծոտելով ու ծամծմելով` փորձել է կտրել իր թեւի երակները: Բժիշկներին հաջողվել է փրկել հոգեկան խանգարումներ ունենալու մեջ կասկածվող որդեսպան կնոջ կյանքը: ՊՈՌՆԿԱԳՐԱԿԱՆ ԵՆԴերասանուհի, «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում նկարահանվող Անժելա Սարգսյանի լուսանկարները պոռնկագրական բնույթի են: Դա պարզել է փորձաքննության եզրակացությունը: Այս մասին տեղեկացրել է ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Առայժմ հայտնի չէ, թե այդ կապակցությամբ ինչ հոդվածով է գործ հարուցվելու:




Լրահոս