ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք պատրաստ չենք աղանդավորական շարժումներին դիմակայելու, նրանք շատ ավելի կազմակերպված են, միջազգային օրենսդրական նորմերով պաշտպանված, փորձառու են, թիկունքում ունեն հզոր մայր կառույցներ եւ ֆինանսներ»:Արթուր Բաղդասարյան «Իրատես դե ֆակտո»Այս խոսքերի հեղինակը ոչ թե բակերում արեւածաղիկ վաճառող տատիկներից մեկն է, այլ մի ողջ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար: Մարդ, որը պարտավոր է չեզոքացնել Հայաստանի անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր վտանգ: Բայց պարզվում է, որ 2008-ի մարտյան ողբերգությունից հետո ԱԱԽՔ-ի աթոռով վաճառված գործիչը մինչ օրս պարզապես վատնել է պետության միջոցները` կոնկրետ պայքար չմղելով աղանդավորների դեմ: Նա միայն 3 տարի հետո է խոստովանում, որ պատրաստ չենք պայքարելու աղանդավորների դեմ: Սա նշանակում է, որ մեր երկիրն իսկապես ծանր կացության մեջ է: Թեեւ դա նկատվեց այն օրը, երբ դավաճանի որակում ստացած մարդը դարձավ ԱԱԽՔ:




Լրահոս