Դիմակ չկրելու համար առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ տուգանք․ Վահե Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները խախտելու համար կսահմանվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Նա ներկայացրեց Կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
 
Ներկայումս գործող օրենքով, նշված վարչական տուգանքը նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկի չափ է։
 
«Այսինքն՝ այժմ առաջարկում ենք, որ արտակարգ դրության ընթացքում սահմանված սահմանափակումները խախտելու դեպքում մարդուն տուգանեն ոչ թե 100-250 հազար դրամով, այլ՝ 10 հազար դրամով։ Խոսքը վերաբերում է բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքին»,- շեշտեց Վ. Դանիելյանը։
 
Նա նշեց որ, ըստ առաջարկի, օրենքն ուժի մեջ է մտնելու ընդունման պահից։




Լրահոս