ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանագրերով անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պետական բարձր պարգեւների արժանացան մի խումբ անձինք: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով են պարգեւատրվել Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթեւոսյանը:«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը:«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգեւատրվել գրող, գրականագետ Արտեմ Հարությունյանը:Պատվո շքանշանով է պարգեւատրվել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հայրենի արվեստի եւ մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին, Գյումրու Վ.Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին, «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանին, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին:Ժողովրդական նկարչի կոչում է շնորհվել նկարիչ Ստեփան Անդրանիկյանին:Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգեւատրվել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, Վախթանգ Դարչինյանը:Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգեւատրվել մարզիչ Արկադի Անդրեասյանը եւ «Միկա» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի տնօրեն Էդուարդ Մարկարովը: ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչման է արժանացել Հովհաննես Զանազանյանը:Վաստակավոր արտիստի կոչման են արժանացել ջութակահար Գայանե Աբրահամյանը, երգիչ Դավիթ Ամալյանը, Ֆորշը, դուդուկահար Արմեն Գրիգորյանը, երգիչ Ներսես Իսպիրյանը, երգչուհի Ալլա Լեւոնյանը, երգչուհի Գայանե Ներսիսյանը, դերասան Արտաշես Շահվերդյանը:




Լրահոս