Որքան և ինչ գնով է դիմակ ձեռք բերել Ջրային կոմիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ջրային կոմիտեն ընթացիկ տարվա հունիսի 2-ին կնքված պայմանագրի մասին հայտարարություն է տարածել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ջրային կոմիտեն ձեռք է բերել 1800 հատ մեկանգամյա օգտագործման դիմակ: Ձեռք բերված դիմակի համար պետական կառույցը վճարել է 216 հազար դրամ:

Այսինքն մեկ դիմակի գնման համար վճարել է 120 դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ ջրային կոմիտեն մեկամգամյա օգտագործման դիմակի ձեռքբերման պայմանագիր կնքել է անհատ ձեռներեց Կառլեն Մկրտչյանի հետ:

Տեղեկացնենք, որ վերջին շրջանում դեղատներում, խանութներում վաճառվում են տանը կարված դիմակներ: Չի բացառվում, որ ջրային կոմիտեն եւս ձեռք է բերել տանը կարված դիմակներ:

Ս.Հ.




Լրահոս