![](https://armlur.am/wp-content/uploads/2020/06/Снимок-11.jpg)
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 00։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ամառանոցներում՝ Կարբի գյուղի մոտակայքում, այրվում է փայտյա տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:25-ին, մարվել՝ 08:08-ին։ Այրվել է փայտյա տնակ՝ մոտ 54 քմ։ՏԵՍԱՆՅՈՒԹ.