ArmLur.am-ին Երևանի դատարանի Ավանի նստավայրից հայտնեցին, որ այս պահին Երևանի քաղաքի դատարանի Ավանի նստավայրում լարված վիճակ է։
Ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելով տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանին։
Արդյունքում բախումներ սկսվեցին ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, և 17 անձ ձերբակալվեց։ Մեզ հայտնի դարձավ, որ բերման ենթարկված անձանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության քրեական վարույթի շրջանակներում, և նախաքննական մարմինը միջնորդել է մասնակիցներից մի քանիսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։
Այս պահին ձերբակալվածների պաշտպանները սպասում են քրեական գործի մակագրմանը՝ թե որ դատավորին այն կմակագրվի և ինչ որոշում կկայացնի դատարանը։
Քնար Մանուկյան























