Սպիտակ տան խոսնակն արտաբերել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տասնամյակներ շարունակ զանազան եզրույթներ գործածելուց հետո` երեկ Սպիտակ տան խոսնակն արտաբերել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Խոսելով Նահանգներում վանդալիզմի զոհ դարձած ու պղծված հուշարձանների մասին` Քեյլի ՄըքԷնանին վկայաբերել է նաև Դենվերի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, որը հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ` ռասայական խտրականության դեմ ցույցերի ժամանակ:

«Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ», – ասել է Սպիտակ տան խոսնակը:




Լրահոս