ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանին տանում են սնանկացման. ինչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության նախկին փոխնախագահ Մհեր Շահգելդյանին հարկադիր սնանկացման տանելու գործընթաց է սկսվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ բանկերից մեկը հուլիսի 6-ին դիմել է սնանկության դատարան եւ պահանջում է, որ դատարանը հարկադիր սնանկացման տանի ՕԵԿ նախկին փոխնախագահ Մհեր Շահգելդյանին: Մենք տեղեկացանք, որ պարտքի չափը կազմում է 5 միլիոն դրամ:

Ի դեպ, հիշեցնենք, որ  դեռեւս 2018 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մհեր Շահգելդյանը հայտնվել է դատարանում: Մեզ հայտնի էր դարձել, որ այդ ժամանակ էլ հոկտեմբերի 27-ին բանկերից մեկը դիմել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան եւ ԱԺ նախկին պատգամավորից պահանջում էր գանձել 301 հազար 900 դրամ, իսկ ահա մեկ այլ հայցով էլ պահանջում է 1 միլիոն 545 հազար 600 դրամ գումար:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Մհեր Շահգելդյանին, որն էլ ասաց, թե խնդիր չկա, վարկային հարց է. «Մի քիչ ուշացումներ ունեմ, այլ բան չկա»,- պատասխանել էր նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս