ՖՈՏՈ․ Մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ՝ Սյունիքի մարզում․ ինչ խախտումներ են արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի ամբողջ տարածքում:

Մշտադիտարկվել են մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ:

Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Գորիս, Սիսիան քաղաքներում, միջմարզային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում իրավախախտումներ չեն արձանագրվել, իսկ մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ իրականացված խիստ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են վարորդներ, որոնք չեն կրել դիմակներ։




Լրահոս