ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցավոր աշխարհի ներկայացուցիչն ու Էրեբունու նորանշանակ ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը` Գեբելսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով ոստիկանության տարածքային բաժիններում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։
Մասնավորապես, ՀՀ ոստիկանապետի հրամանով Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ։

Նկատենք, որ ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը` Գեբելսը, առաջին անգամ չէ, որ ազատվում է պաշտոնից եւ կրկին վերադառնում համակարգ, սակայն աղմկահարույց ազատումներից մեկը կապված էր այն բանի հետ, որ Գրիշա Ամիրխանյանը խնջույքի էր մասնակցել հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցչի հետ:

Մասնավորապես, 2016 թվականին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվել էին միանգամից չորս ոստիկանապետ՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը: Գրիշա Ամիրխանյանի պաշտոնազրկումը ոչ միայն անակնկալ է եղել Շիրակի մարզի ոստիկանության աշխատակիցների համար, այլև հենց իր համար: Իսկ ինչն էր եղել պատճառը:

Ըստ մամուլի հրապարակումների պատճառը եղել էր պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելը: Ոստիկանապետերը պատգամավորի հրավերով մասնակցել էին խնջույքի ու անկախ իրենց կամքից՝ մեկ այլ պատգամավորի հետ ծնունդի էր եկել հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թեւոսիկը՝ Թեւոս Սաֆարյանը։ Ոստիկանապետերը դուրս են եկել անմիջապես, սակայն դա էլ նրանց փաստորեն չէր փրկել եւ Վլադիրմիր Գասպարյանը վերջիններիս ազատել էր պաշտոնից:

Ի դեպ, մեկ ուշագրավ հանագամանք եւս։ Էրեբունի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը տարիներ առաջ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Նիկոլ Փաշինյանին թույլ չէր տվել «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկում հանդիպել Շանթ Հարությունյանի հետ:

Եվ ահա այսօր Գրիշա Ամիրխանյանը նշանակվում է Էրեբունու ոստիկանապետ:

Քնար Մանուկյան




Լրահոս