ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում նոր կադրային փոփոխություններ են սպասվում դիվանագիտական ոլորտում: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ փոխվելու է ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը. Աշոտ Հովակիմյանի փոխարեն այնտեղ նշանակվելու է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: Իսկ Հովակիմյանն էլ ստանձնելու է ԱԳ փոխնախարարի պաշտոնը: Սակայն Հովակիմյանի անվան հետ ուշագրավ պատմություն է կապվում: Բանն այն է, որ առաջիկայում ԵԱՀԿ ԽՎ նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունն օրակարգ է մտցրել ԼՂ խնդրի վերաբերյալ հերթական հարցը, որից, սակայն, Հովակիմյանն անտեղյակ է եղել եւ ոչինչ չի ասել ԱԳՆ-ին: Նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցներն են գրել այդ մասին, իսկ նա խնդրով զբաղվել է միայն այն ժամանակ, երբ Երեւանից են հանձնարարել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը ժամանակին տեղեկացրել էր, որ ՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի փեսային՝ Արմեն Պապիկյանին, նշանակելու են ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ, ինչը երեկ տեղի ունեցավ պաշտոնապես:




Լրահոս