Armenian text to speach

Երկու քաղաքացի կամավոր հանձնել է ապօրինի պահվող զենք-զինամթերքը․ ՆԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև կամավոր հանձնման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու բացատրական աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Նոյեմբերի 25-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին, հետևելով Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հորդորին, զենք-զինամթերքը թողել էր Երևանյան լճի հարակից տարածքում՝ թփերի տակ։ Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, ինքնաձիգի փամփուշտներ և պահեստատուփ։

Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից շարունակաբար իրականացվող միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում։

Նոյեմբերի 25-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում։

Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ փամփշտատուփով, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, պայթուցիչ, գազային ատրճանակ և փամփուշտներ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։




Մամուլի Տեսություն

Լրահոս