ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ապրում եմ Դեմիրճյան փողոցում եւ ամեն առավոտ վեր եմ թռչում ոստիկանական մեքենաների ազդանշաններից (սիրենա): Կա՞ որեւէ սահմանափակում, թե երբ պետք է ոստիկաններն օգտագործեն իրենց ազդանշանները, թե՞ ով երբ պատահի, կարող է մարդկանց անհանգստացնել: Սերժ Սարգսյանին ուղեկցողներն աղմկում են, Հովիկ Աբրահամյանինը եւս, այնուհետեւ Գագիկ Հարությունյանինը, եւ այդպես շարունակ:Գոհար Գաբրիելյան, 38 տարեկան, դեղագործՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության N 955-Ն (28.06.07թ.) որոշման 4-րդ կետում նշվում է`  կապույտ  գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդներն անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթեւեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX եւ XXI բաժինների պահանջները, որը տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից: Երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդները պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր եւ ցածր ձայնային երանգների հերթականությունն է: Վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են: Այդ իրավունքից օգտվում են նաեւ այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ուղեկցվում են կապույտ եւ կարմիր գույների առկայծող փարոսիկներ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով: Ուղեկցվող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն լապտերների մոտակա լույսերը:ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ոստիկանության պատասխանը թեեւ բավական խրթին է, բայց հասկացվում է, որ նախընտրելին լուսային ազդանշաններն են: Այսուհանդերձ, ոչնչի առաջ կանգ չառնելով` նման հնարավորություն ունեցող մեքենաները գործածում են թե՛ լուսային, թե՛ ձայնային ազդանշանները:




Լրահոս