Շարունակում է վերահսկողական գործողությունները Կենտրոնում և Մալաթիա-Սեբաստիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ հատկապես հանրային տրանսպորտի խիստ ծանրաբեռնված մի քանի կանգառի կետերում և փողոցներում։Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Վաղ առավոտից մոտ յոթ տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների դիտարկման արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված և սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր։

Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են առանց դիմակի փոխադրում իրականացնող վարորդներ։

Հայտնաբերված տվյալ խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Որոշ թերությունների դեպքում տրվել են տեղում անհապաղ շտկման ցուցումներ։

Վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, տարբեր վարչական շրջաններում ակտիվորեն իրականացվել են նաև կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ։

ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից ամենօրյա մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս